«Նեմեսիս»-ի արձանը ապամոնտաժելու մտադրություն չկա․ Երևանի քաղաքապետարան
Նմանատիպ
«Նեմեսիս» գործողության արձանը քանդելու մտադրություն Երևանի իշխանությունը չունի։
Այս մասին «Ազատության» հարցին ի պատասխան՝ նշել են Երևանի քաղաքապետարանից։
«Ազատությունը» հարց է ուղղել քաղաքային իշխանությանն՝ արդյոք հայաստանյան ավիաընկերությունների առջև օդային տարածքը փակելուց ու Թուրքիայում բարձրացած աղմուկից հետո Երևանի իշխանությունը մտադրություն ունի հեռացնելու «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանը, թե օրակարգում նման հարց չկա։
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան և Բաքուն դատապարտել են Երևանում հուշակոթողի տեղադրումը: Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևվլութ Չավուշօղլուն նաև բացահայտ հայտարարել էր, որ արձանը պետք է ապամոնտաժվի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում