Էդ.Նալբանդյան. «Հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում»
Նմանատիպ
Հունիսի 10-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին, հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունից:
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ հայ-գերմանական հարաբերությունները վերընթաց զարգացում են ապրում եւ այդ գործում լուրջ ներդրում ունեն երկու երկրների խորհրդարանականները:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններն ու հիմնական ուղղությունները, տարածաշրջանային խնդիրների լուծման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները, Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները:
Զրուցակիցներն անդրադարձան Հարավային Կովկասում եւ հարակից տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումներին, մտքեր փոխանակեցին հարևանների հետ Հայաստանի հարաբերությունների շուրջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում