Ադրբեջանցի զինծառայողները վիրավորվել են ականի պայթյունից

Ադրբեջանական բանակում հերթական միջադեպն է գրանցվել:

Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, երկու ադրբեջանցի զինծառայող ականի վրա են կանգնել:

Տեղեկատվության համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 10-ին հայ-ադրբեջանական զորքերի սահմանին:

Կապիտաններ Վերդիև Իլգար Տապդիգը և  Մամմադով Զահիր Ալլահգուլուն տեղափոխվել են հիվանդանոց: Վերդիևի թևը և Մամմադովի ոտքը ամպուտացիայի են ենթարկվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հաստատել են միջադեպը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում