Երկու ԱԹՍ գրոհել են ռուսական Բելգորոդի մարզը
10/05/2023 11:15
Նմանատիպ
Երկու անօդաչու փորձել են գրոհել Բելգորոդի մարզը, մեկը ոչնչացվել է ռուս զինվորականների կողմից, մյուսը հարվածվել է էլեկտրագծերին։
Տեղեկությունը հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ առաջին անօդաչուն կանգնեցվել է ՌԷՊ միջոցների կողմից, իսկ հետո խփվել հրազենով Սպոդարյուշինո գյուղում։
Եվս մեկ անօդաչու՝ ինքնաթիռի տիպի, հարվածել է էլեկտրագծերին Օլխովատկա գյուղի Մոլոդյոժնայա փողոցում։ Պայթած անօդաչուի բեկորները վնասել են տեղի մանկաբարձական կետը, երկու բնակելի տուն, փոստի շենքը եւ Մշակույթի տունը։ Տուժածներ չկան։
Հետևեք մեզ նաև Telegram-ում