Հայտնի են «Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած 10 երկրները
Նմանատիպ
Երեկ երեկոյան Լիվերպուլում տեղի ունեցավ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչը։
Արդյունքում քվեարկությամբ 10 երկրներ անցան եզրափակիչ փուլ։ Այդ երկրներն են՝ Խորվաթիան, Մոլդովան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Չեխիան, Իսրայելը, Պորտուգալիան, Շվեդիան, Սերբիան և Նորվեգիան։
«Եվրատեսիլ 2023»-ի առաջին կիսաեզրափակչին ելույթ են ունեցել Նորվեգիայի, Մալթայի, Սերբիայի, Լատվիայի, Պորտուգալիայի, Իռլանդիայի, Խորվաթիայի, Շվեյցարիայի, Իսրայելի, Մոլդովայի, Շվեդիայի, Ադրբեջանի, Չեխիայի, Նիդերլանդների եւ Ֆինլանդիայի ներկայացուցիչները։ Նրանցից միայն 10-ն են ստացել եզրափակչում պայքարը շարունակելու ուղեգիր։ Ձայները որոշվել են պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողի քվեարկության արդյունքներով։
Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը ելույթ է ունենալու մրցույթի երկրորդ կիսաեզրափակչի օրը, որը տեղի է ունենալու մայիսի 11-ին, իսկ եզրափակիչ համերգը կայանալու մայիսի 13-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում