WhatsApp-ին չի կարելի վստահել. Իլոն Մասկ
10/05/2023 17:43
Նմանատիպ
WhatsApp մեսինջերը, որը պատկանում է Facebook-ի սեփականատեր Meta Platforms-ին, չի կարելի վստահել։ Այս մասին հայտարարել է միլիարդատեր, մեկ այլ սոցցանցի՝ Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը։
Մասկը պատասխանել է օգտատերերից մեկի թվիթին, ով հայտնել է, որ մեսինջերն անկախ իր կամիքց օգտագործում սարքի խոսափողը: Ըստ օգտատիրոջ, հավելվածը գիշերվա ընթացքում բազմիցս ակտիվացրել է խոսափողը։
«WhatsApp-ին չի կարելի վստահել»,- ի պատասխան այս ամենի՝ գրել է Մասկը։
Ավելի վաղ՝ նախորդ հոկտեմբերին, Telegram մեսինջերի ստեղծող Պավել Դուրովն էլ հայտարարել էր, որ WhatsApp-ը տարիներ շարունակ եղել է հսկողության գործիք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում