WhatsApp-ին չի կարելի վստահել. Իլոն Մասկ

WhatsApp-ին չի կարելի վստահել. Իլոն Մասկ

WhatsApp մեսինջերը, որը պատկանում է Facebook-ի սեփականատեր Meta Platforms-ին, չի կարելի վստահել։ Այս մասին հայտարարել է միլիարդատեր, մեկ այլ սոցցանցի՝  Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը։

Մասկը պատասխանել է օգտատերերից մեկի թվիթին, ով հայտնել է, որ մեսինջերն անկախ իր կամիքց օգտագործում սարքի խոսափողը: Ըստ օգտատիրոջ, հավելվածը գիշերվա ընթացքում բազմիցս ակտիվացրել է խոսափողը։

«WhatsApp-ին չի կարելի վստահել»,- ի պատասխան այս ամենի՝ գրել է Մասկը։

Ավելի վաղ՝ նախորդ հոկտեմբերին, Telegram մեսինջերի ստեղծող Պավել Դուրովն էլ հայտարարել էր, որ WhatsApp-ը տարիներ շարունակ եղել է հսկողության գործիք։

Հետևեք մեզ նաև Telegram-ում