Պակիստանում անկարգություններ են սկսվել նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո

Պակիստանում անկարգություններ են սկսվել նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո

Պակիստանում զանգվածային անկարգություններ են սկսվել երկրի նախկին վարչապետ Իմրան Խանի ձերբակալությունից հետո, հաղորդում է RT-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նախկին վարչապետ, ընդդիմադիր «Թեհրիք ի Ինսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանը կալանավորվել է Իսլամաբադի գերագույն դատարանի «Ալ Քադիր Թրասթ»-ի գործով դատական նիստից հետո: Խանի դեմ առաջադրված գլխավոր մեղադրանքը ահաբեկչությունն է։

Նշվում է, որ կառավարության նախկին ղեկավարի ձերբակալության մասին լուրից հետո ընդդիմությունն իր կողմնակիցներին կոչ է արել դուրս գալ փողոց:

Ցուցարարներն արդեն հրկիզել են «Ռադիո Պակիստանի» գրասենյակը և Միանվալիում գտնվող ռազմաօդային ուժերի ավիաբազան: Բացի այդ, հարձակման է ենթարկվել միջգերատեսչական հետախուզության շենքը, ոստիկանությունը պատասխան կրակ է բացել։ Տուժածների մասին հստակ տվյալներ դեռ չկան։

Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ցուցարարները Լահորում հարձակվում են ոստիկանների վրա: Երկրի իշխանությունները սկսել են սահմանափակել բջջային ինտերնետն ու կապը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում