Ուկրաինայի արտգործնախարարը 10 տարվա մեջ առաջին անգամ մեկնել է Լատինական Ամերիկա

Ուկրաինայի արտգործնախարարը 10 տարվա մեջ առաջին անգամ մեկնել է Լատինական Ամերիկա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ժամանել է Լատինական Ամերիկա: Սա ուկրաինական դիվանագիտական կորպուսի ղեկավարի առաջին այցն է այդ տարածաշրջան վերջին 10 տարում:

«Ուկրաինան ունի եզակի և համապարփակ առաջարկ Լատինական Ամերիկայի նահանգների համար: Առաջին տարրը սնունդն է», – պաշտոնյայի խոսքերը մեջբերված են РБК-Ուկրաինայում հրապարակված հոդվածում։

Ուկրաինան, նախարարի խոսքով, պատրաստ է ընդլայնել մատակարարումները, վերականգնել կորցրած դիրքերը և դուրս գալ նոր շուկաներ:

Բացի այդ Կուլեբան նշել է, որ Կիևը կարող է ծառայություններ առաջարկել մասնագետների պատրաստման ոլորտում, ինչպես նաև տեխնոլոգիական սարքավորումների, թվային տեխնոլոգիաների շուկայում։

Բացի կոմերցիոն շահերից, Կուլեբան նաև մատնանշել է Կիևի քաղաքական շահերը տարածաշրջանում՝ նշելով, որ Գվատեմալան դարձել է լատինաամերիկյան առաջին երկիրը, որը միացել է Ռուսաստանի դեմ հատուկ տրիբունալ ստեղծելու համար Ուկրաինայի արտգործնախարարության նախաձեռնած կոալիցիային:

«Մեր ջանքերի կիզակետը Գլոբալ հարավի երկրներն են, որոնք սկզբունքորեն նոր կշիռ են ստանում աշխարհում»,- հայտնել է պաշտոնյան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում