ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի դեմ, եթե վերջինս վերսկսի Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքները

ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի Վրաստանի դեմ, եթե վերջինս վերսկսի Ռուսաստանի հետ ուղիղ թռիչքները

Ամերիկայի Միացյալ Նահանգները սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ՝ Ռուսաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման դեպքում։

ԵՄ-ն նույնպես կոչ է անում Վրաստանին չվերսկսել թռիչքները Ռուսաստանի հետ և միանալ Մոսկվայի դեմ պատժամիջոցներին։

Եվրամիության ներկայացուցիչ Փիթեր Ստանոն վրացական Netgazeti լրատվականի հետ զրույցում նշել է, որ հակառակ դեպքում Վրաստանը կարող է հայտնվել երկրորդական պատժամիջոցների տակ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը, բացի այդ, Պուտինը հանել է նաև ռուսական ավիաընկերությունների թռիչքների արգելքը։ Պուտինի համապատասխան հրամանը ուժի մեջ է մտնելու 2023 թվականի մայիսի 15-ից։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում