ԵՄ երկրները մտադիր են առաջիկա երեք տարիների ընթացքում 70 միլիարդ եվրոյով ավելացնել պաշտպանական ծախսերը

ԵՄ երկրները մտադիր են առաջիկա երեք տարիների ընթացքում 70 միլիարդ եվրոյով ավելացնել պաշտպանական ծախսերը

ԵՄ երկրները առաջիկա 3 տարում կավելացնեն պաշտպանական ծախսերը 70 միլիարդ եվրոյով: Այս մասին հայտնել է ԵՄ դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, նշելով նաև, որ իրենք արդեն 16 միլիարդ եվրոյի զենք են ուղարկել Ուկրաինա և վերապատրաստել են 17000 զինվոր։

Բորելի խոսքով՝ ԵՄ անդամ երկրները առաջիկա 3 տարիների ընթացքում լրացուցիչ 70,000 միլիոն եվրո կծախսեն իրենց կարողությունները մեծացնելու համար:

«Հիմա ԵՄ բոլոր երկրները պետք է իրենց ունեցած ողջ զինամթերքը ուղարկեն Ուկրաինա, հետո կփոխհատուցեն»,- ասել է ԵՄ պաշտոնյան: Եվրոպական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ մինչև տարեվերջ ԵՄ-ն ցանկանում է Կիևին մատակարարել 1 միլիոն արկ և պատրաստել 30 հազար զինվոր։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարը նաև «կոլեկտիվ Արևմուտքի» նոր սահմանում է տվել.

«Հավաքական Արևմուտքն այսօր այն բոլոր երկրներն են, որոնք աջակցում են Ուկրաինային, որտեղ էլ որ նրանք լինեն»,- ասել է նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում