Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատում է Բաքվի համաձայնությունը Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման մասով

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատում է Բաքվի համաձայնությունը Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման մասով

Ադրբեջանական կողմը համաձայնել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը, որը նախատեսվում է անցկացնել մայիսին Բրյուսելում, սակայն Քիշնևում կայանալիք հանդիպմանը մասնակցելու վերաբերյալ վերջնական պայմանավորվածություն դեռ չկա։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն։

«Ադրբեջանական կողմը համաձայնել է մայիսին Բրյուսելում կայանալիք հանդիպմանը՝ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի նախաձեռնությամբ և մասնակցությամբ»,- ասել է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ Նա հիշեցրել է, որ հանդիպումը նախատեսված էր անցկացնել անցած տարվա դեկտեմբերին, սակայն այն չկայացավ բրյուսելյան ֆորմատից հայկական կողմի հրաժարվելու պատճառով։

Անդրադառնալով հունիսի 1-ին նախատեսված Քիշնևի հանդիպմանը՝ Հաջիզադեն ընդգծել է, որ այս հանդիպման մանրամասների բացակայության պատճառով դեռևս չկա վերջնական պայմանավորվածություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում