Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կայցելի Ադրբեջան

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կայցելի Ադրբեջան

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը մայիսի 30-ին կայցելի Ադրբեջան։

Տեղեկությունը հաստատում են իսրայելական և ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Իսրայելի նախագահին կուղեկցի շուրջ 40 հոգուց բաղկացած պատվիրակություն, որի կազմը դեռևս հստակեցվում է։

Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահն Ադրբեջան այցելելու իր ծրագրերի մասին հայտնել էր դեռևս մարտ ամսին՝ ընդունելով Թել Ավիվում Ադրբեջանի պատմության մեջ առաջին դեսպան Մուխթար Մամեդովի հավատարմագրերը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում