Հայտնի է Ջերմուկում անցկացված շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողը
11/05/2023 16:33
Նմանատիպ
Ջերմուկում անցկացված Ստեփան Ավագյանի հուշամրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց ամերիկահայ Սամուել Սևյանը։ Նա 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և միանձնյա գրավեց առաջին տեղը։
2-4-րդ տեղերը բաժանեցին 5-ական միավոր վաստակած ուզբեկ Նոդիրբեկ Յակուբոևը, իրանցի Ամին Տաբատաբաեին, Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մ․ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը։
Սամուել Սևյանը ոչ մի պարտություն չկրեց․ 3 հաղթանակ, 6 ոչ ոքի։
Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 1․4 միլիոն դրամ էր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում