Կատալոնական «Բարսելոնան» տուգանվել է 15․7 մլն․ եվրոյով
11/05/2023 16:47
Նմանատիպ
Իսպանիայի հարկային ծառայությունը 15․7 միլիոն եվրոյով տուգանել է «Բարսելոնային» խաղացողներին վճարումներ կատարելիս հարկային կանոնները խախտելու համար, հաղորդում է իսպանական Marca-ն։
«Բարսելոնան» խախտումներ է թույլ տվել թիմի նախկին խաղացողներ Արդա Թուրանին (1,3 միլիոն եվրո) եւ Ալեքս Սոնգին (3,5 միլիոն եվրո) փոխհատուցումներ վճարելիս։
Կատալոնական ակումբը նաև հովանավոր Audi մակնիշի ավտոմեքենաները ֆուտբոլիստներին վարձակալությամբ տրամադրելիս չի նշել վարձավճարի չափը։ Ակումբը հարկայինին չի տրամադրել նաև չարթերային թռիչքների ծախսերը։
Հարկային ծառայությունը հետաքննությունը սկսել էր 2019 թվականին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում