Արհեստական ինտելեկտի շնորհիվ արագացել են գիտական հայտնագործությունները
Նմանատիպ
Արհեստական բանականության համակարգն արագացրել է գիտական բացահայտումների գործընթացը՝ օրական կատարելով մինչև 10 հազար փորձ:
Միչիգանի համալսարանի գիտնականները պարզել են, որ արհեստական ինտելեկտի նոր համակարգը (AI) թույլ է տալիս ռոբոտներին օրական կատարել մինչև 10000 ինքնավար գիտական փորձ: Այս տեխնոլոգիան զգալիորեն արագացրել է բացահայտումների գործընթացը բժշկությունից մինչև գյուղատնտեսություն։ Հետազոտության արդյունքները նկարագրված են Nature Microbiology ամսագրում:
Պլատֆորմը, որը կոչվում է BacterAI, օգնում է մասնագետներին օրական մի քանի թեստեր անցկացնել, որոնք ավանդական եղանակով ավելի շատ ժամանակ կխլեին: Որպես օրինակ՝ հեղինակները նկարագրել են մի փորձ, որտեղ համակարգը քարտեզագրել է բերանի խոռոչի առողջության հետ կապված երկու միկրոբների նյութափոխանակությունը՝ առանց որևէ նախնական տեղեկատվության: Թիմը պետք է պարզեր, թե որ ամինաթթուներն են պետք մարդու բերանում գտնվող «օգտակար» մանրէները բազմացնելու համար:
Յուրաքանչյուր տեսակի համար ճիշտ բանաձև գտնելու նպատակով BacterAI-ը փորձարկել է օրական հարյուրավոր ամինաթթուների համակցություններ՝ ամեն առավոտ ավելի կենտրոնանալով և փոխելով համակցությունները՝ հիմնվելով նախորդ օրվա արդյունքների վրա:
Նախկինում բրիտանացի մասնագետներն օգտագործում էին արհեստական ինտելեկտը՝ քաղցկեղը վաղ փուլում ախտորոշելու բարձր ճշգրտության համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում