ՈՒԵՖԱ-ն կարող է Ստամբուլից տեղափոխել Չեմպիոնների լիգայի եզրափակիչը
12/05/2023 10:12
Նմանատիպ
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կարող է Ստամբուլից տեղափոխվել Լիսաբոն, հայտնում է Daily Mail-ը: ՈՒԵՖԱ-ն զգուշանում է անկարգություններից, որոնք կարող են առաջանալ Թուրքիայում նախագահական ընտրությունների պատճառով։ Ընտրությունների առաջին փուլն անցկացվելու է մայիսի 14-ին։
Աղբյուրի համաձայն՝ ՈւԵՖԱ-ն արդեն ոչ պաշտոնական հարցում է ուղարկել Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիա՝ եզրափակիչը Լիսաբոնի «Էստադիու դա Լուժ» մարզադաշտում անցկացնելու հնարավորության վերաբերյալ։
Նախկինում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն արդեն երկու անգամ հետաձգվել էր Ստամբուլից՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով՝ սկզբում 2020 թվականին, իսկ հետո՝ 2021 թվականին։
Չեմպիոնների լիգայի 2023 թվականի եզրափակիչը նախատեսված է հունիսի 10-ին Ստամբուլի Աթաթուրքի անվան Օլիմպիական մարզադաշտում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում