Մոսկվայում Միրզոյան-Բայրամով հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին
12/05/2023 13:09
Նմանատիպ
Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
«Հանդիպումը նախատեսված է մայիսի 19-ին, եթե որևէ փոփոխություն չլինի»,-ասել է նա:
Մոսկվայի հանդիպումից առաջ մայիսի 14-ին նախատեսված է երկրների ղեկավարների մակարդակով հանդիպում Բրյուսելում:
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Մոսկվայի հանդիպումը դրա տրամաբանական շարունակությունն է լինելու՝ փոխնախարարն ասել է, որ ինչ որ տեղ տրամաբանական շարունակությունն է լինելու, բայց ամեն ֆորմատ ունի իր յուրահատկությունները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում