Ընկերության հայտեր անծանոթներին․ Ի՞նչ է կատարվում Facebook-ի հետ

Ընկերության հայտեր անծանոթներին․ Ի՞նչ է կատարվում Facebook-ի հետ

Արդեն մի քանի ժամ է՝  Facebook սոցիալական ցանցի բազմաթիվ  օգտատերեր  հայտնում են իրենց անունից ընկերության հայտեր ուղարկելու  խնդրի մասին։

«Վերջին մի ժամում մի քանի տասնյակ ընկերության հայտեր եմ ստացել, ինձ աստղ էի արդեն զգում»,-գրել է օգտատերերից մեկը։

«Ձեր մոտ էլ խնդիր կա»,-հետաքրքրվում է մեկ ուրիշը։

Տեղեկատվական անվտանգության ոլորտի մասնագետները նշում են, որ ենթադրաբար սա Ֆեյսբուքի ներքին խնդիր է, քանի որ այլ պատճառների հավանականությունը շատ փոքր է։

Նշենք, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն Հայաստանին․ նմանատիպ տեխնիկական խառնաշփոթ առաջացել է աշխարհով մեկ Facebook-ի օգտատերերի շրջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում