Լորենը երկրորդ անգամ հաղթեց Եվրատեսիլում
Նմանատիպ
Շվեդիան ներկայացնող երգչուհի Լորենը դարձավ պատմության մեջ երկրորդ արտիստը, ով 2 անգամ հաղթել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում։
Լիվերպուլում անցկացված «Եվրատեսիլ 2023»-ի եզրափակիչում հանդես եկան 26 երկրների ներկայացուցիչներ։ Շվեդիայի ներկայացուցիչ Լորենը հաղթեց «Tattoo» երգով։
Նա հավաքեց ընդհանուր 583 միավոր՝ ամենաշատ ձայները ստանալով ազգային ժյուրիների կողմից, իսկ հանդիսատեսի քվեարկությունը օգնեց նրան պահպանել առաջին հորիզոնականը։ Լավագույն հնգյակը ունեցավ հետևյալ տեսքը․
1․Շվեդիա 2․Ֆինլանդիա 3․Իսրայել 4․ Իտալիա 5․ Նորվեգիա
Հայաստանի պատվիրակ Բրունետը ելույթ ունեցավ 17-րդ համարի ներքո և գրավեց 14-րդ հորիզոնականը՝ հավաքելով ընդհանուր առմամբ 122 միավոր։
Նշենք, որ այս տարվա հաղթող Լորենը մասնակցել է նաև Բաքվում անցկացված «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին և կրկին գրավել առաջին հորիզոնականը։ Այն ժամանակ Լորենը կատարեց համաշխարհային հիթ դարձած «Euphoria» երգը։
Լորենը պատմության մեջ 2-րդ արտիստն է, ում հաջողվել է 2 անգամ հաղթել հեղինակավոր այս մրցույթում։ Առաջին անգամ դա հաջողվել է Իռլանդացի Ջոնի Լոգանին, ով հաղթել է մրցույթում 1980 և 1987թթ-ին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում