24.1 C
Yerevan

Թուրքիայում մեկնարկել են համապետական ընտրությունները

Նմանատիպ

Հայաստանի օրակարգում Միութենական պետությանը միանալու հարց չկա․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը «Լուրերին» մեկնաբանել է...

MetaGait. հայկական արտադրության վերականգնողական սարք

Հայկական արտադրության MetaGait-ը քայլքի իմիտացիա ստեղծելով՝  վերականգնում է  հաշմանդամություն...

Ռուսաստանն արգելել է փամփուշտների արտահանումը

Ռուսաստանի կառավարությունը ժամանակավորապես արգելել է երկրից դուրս բերել քաղաքացիական...

Թուրքիայում մայիսի 14-ին մեկնարկել են համապետական՝ նախագահական և 28-րդ գումարման խորհրդարանական ընտրությունները, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Ընտրատեղամասերը բացվել են առավոտյան ժամը 8:00-ին և կփակվեն տեղական ժամանակով 17:00-ին: Ընդհանուր առմամբ հանրապետությունում տեղադրվել է 191 885 քվեատուփ։

Թուրքիայում և նրա սահմաններից դուրս քվեարկելու է ավելի քան 64,1 միլիոն ընտրող։ Մոտ 4,9 միլիոն մարդ առաջին անգամ կքվեարկի։

Ընտրողներին կտրվի 2 քվեաթերթիկ՝ նախագահի և պատգամավորների համար։ Ընտրողները երկու առանձին քվեաթերթիկներ կտեղադրեն մեկ ծրարի մեջ և կգցեն քվեատուփի մեջ։

Թուրքիայի նախագահական ընտրություններին երեք թեկնածու է մասնակցում՝ երկրի գործող ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն և «ATA դաշինք» դաշինքի թեկնածու Սինան Օղանը։

Ընտրություններին մասնակցելու համար գրանցված է 24 քաղաքական կուսակցություն և 151 անկախ թեկնածու։

Եթե թեկնածուներից ոչ մեկն առաջին փուլում չհավաքի ձայների կեսից ավելին, երկրորդ փուլը կկայանա մայիսի 28-ին։

spot_imgspot_img