Օդի ջերմաստիճանը կնվազի․ Անձրև և ամպրոպ է սպասվում
Նմանատիպ
Հայաստանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը՝ շրջանների զգալի մասում, 15-ի, 18-19-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին լեռնային առանձին շրջաններում տեղումները կլինեն թաց ձյան տեսքով։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնում է, որ մայիսի 14-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, 14-15-ին՝ նաև մառախուղ։
Մայիսի 16-17-ին և 18-19-ի գիշերը, սպասվում է առանց տեղումների եղանակ։
«Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 14-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, 15-16-ի գիշերը՝ 2-4 աստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 15-ի, 18-19-ի, երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։ Մայիսի 15-ի ցերեկը, 16-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում