Ռուսաստանը 1,3 միլիարդ եվրոյի պետական վարկ կհատկացնի Իրանում Ռեշտ- Աստարա երկաթգծի շինարարության համար
Նմանատիպ
Ռուսաստանի Դաշնությունը 1,3 միլիարդ եվրոյի միջպետական վարկ կհատկացնի Ռեշտ-Աստարա երկաթգծի շինարարության համար: Ինչպես տեղեկացնում է «Интерфакс» գործակալությունը, այս մասին Թեհրանում լրագրողներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը:
Նախագծի ընդհանուր արժեքը, նրա խոսքով, կազմում է 1,6 միլիարդ եվրո։
Նովակը հավելել է, որ ՌԴ-ն և Իրանը մտադիր են մինչև 2030 թվականը երկաթուղով տարանցումը հասցնել 15 միլիոն տոննայի: Նա պարզաբանել է, որ անցյալ տարի երկրների միջև բեռնաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 5 մլն տոննա՝ հաշվի առնելով ավտոմոբիլային տրանսպորտը և մյուս երթուղիները։
«Մենք պայմանավորվել ենք, որ միայն երկաթուղով այս նախագծի իրագործումից հետո մեր ընդհանուր բեռնաշրջանառության ընդհանուր ծավալը տարեկան կկազմի առնվազն 15 միլիոն տոննա», – ասել է նա։
«Այսօր նաև պայմանագիր կստորագրվի առևտրային ընկերությունների միջև այս նախագծի իրագործման համար, կսկսվի նախագծումը և, համապատասխանաբար, կարծում եմ, որ նախագծման ավարտից հետո (դա կտևի մոտավորապես մեկ տարի) կսկսվի շինարարությունը», – ասել է Նովակը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում