Երկու առաջնորդները հաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը` հարգել փոխադարձ տարածքային ամբողջականությունը. Շառլ Միշել
Նմանատիպ
Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ հանդիպման հիմնական թեման եղել է երկու երկրների հարաբերությունների կարգավորումը, եռակողմ հանդիպումից հետո նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։
«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները ցանկություն են հայտնել կարգավորել իրավիճակը տարածաշրջանում։ Մենք քննարկել ենք նաև երկու երկրների միջև սահմանազատումը: Երկու երկրների առաջնորդները հաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991թ-ին կնքված Ալմա-Աթայի հռչակագրին` հարգելով փոխադարձ տարածքային ամբողջականությունը` 29.800 քառակուսի կիլոմետր Հայաստանի դեպքում և 89.600 քառակուսի կիլոմետր` Ադրբեջանի պարագայում։ Սահմանների դելիմիտացիայի գործընթացը կլինի բանակցությունների միջոցով», – ասել է Միշելը։
Նրա խոսքով՝ բանակցությունների կազմակերպման ԵՄ հիմնական նպատակը Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելն է։
«Մենք պատրաստ ենք բրյուսելյան ձևաչափով հանդիպումներ կազմակերպել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է ԵԽ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում