Բարսելոնան հաղթեց դերբիում և դարձավ Իսպանիայի չեմպիոն

Բարսելոնան հաղթեց դերբիում և դարձավ Իսպանիայի չեմպիոն

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» կատալոնական դերբիում 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և հռչակվեց չեմպիոն։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ Չավի Էռնանդեսի գլխավորած թիմը 14 միավորով գերազանցեց «Ռեալին» և դարձավ չեմպիոն։

Դերբիի առաջին կեսում հյուրերից աչքի ընկան Ալեխանդրո Բալդեն և Ռոբերտ Լևանդովսկին, որը դարձավ դուբլի հեղինակ։

Երկրորդ կեսում «Բարսելոնայից» գոլի հեղինակ դարձավ Ժյուլ Կունդեն։ Դաշտի տերերը կարողացան 2 գոլ խփել։  74-րդ րոպեին աչքի ընկավ Խավյեր Պուադոն։ Հանդիպման վերջին րոպեին մեկ գոլ էլ խփեց Խոսելուն։

Հիշեցնենք, որ Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերի 6-ին։ Հատկանշական է, որ նրա առաջին պաշտոնական խաղը «Բարսելոնայի» ղեկին եղել է հենց «Էսպանյոլի» հետ (1:0):

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնան» 73 միավորով զբաղեցրել էր 2-րդ տեղը՝ 13 միավորով զիջելով «Ռեալին»։

«Բարսելոնան» պատմության մեջ 27-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն․

Հետևեք մեզ նաև Telegram-ում