Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները

Իրանն ու Եգիպտոսը կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները

Իրանի և Եգիպտոսի միջև հարաբերությունները կվերկանգնվեն, Թեհրանում ու Կահիրեում դեսպանատները կվերաբացվեն մոտ ապագայում։

Tasnim-ի հետ զրույցում ասել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Ֆադահոսեյն Մալեքին։

Նա ընդգծել է Իրանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական կապերի վերականգնման կարևորությունը։

Պատգամավորը նաև նշել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին և Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին հանդիպում կունենան դեսպանատների վերաբացումից հետո։

Հունվարին Իրանի արտգործնախարարության խոսնակն ասել էր, որ Իրանի արտգործնախարարը և Եգիպտոսի նախագահը դրական բանակցություններ են վարել Իրաքի վերաբերյալ տարածաշրջանային գագաթնաժողովի շրջանակներում, որը տեղի է ունեցել 2022 թվականի դեկտեմբերին Հորդանանում:

«Բանակցությունների ոգին դրական էր, քանի որ երկու կողմերը պատրաստ էին բանակցություններ վարել»,- հավելել էր նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում