Էրդողանը չի հաղթում առաջին փուլով

Էրդողանը չի հաղթում առաջին փուլով

Այս պահի դրությամբ բացվել են Թուրքիայի նախագահական ընտրությունների քվեատուփերի 98․74%-ը։ Գործող նախագահ Էրդողանը հավաքել է 49․35%, իսկ նրա հիմնական ախոյան Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 45% ձայն։

5․65% ձայն հավաքել են ընտրություններին մասնակցող մյուս 2 թեկնածուները։

Եթե ձայների 100%-ի հաշվարկի արդյունքում թեկնածուներից ոչ մեկը չհավաքի 50+1 տոկոս քվե, կլինի ընտրությունների 2-րդ փուլ, որը տեղի կունենա մայիսի 28-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում