ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության մրցանակ

ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության մրցանակ

ՀայՓոստը ստացել է Համաշխարհային Փոստային Միության Ծառայության որակի հիմնադրամի մրցանակը: Մրցանակը հանձնվել է ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանին Համաշխարհային Փոստային Միության կենտրոնակայանում՝ Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում:

ՀՓՄ ծառայության Որակի Ֆոնդի /QSF / Խորհուրդը գնահատել է 2007թ-ից սկսած և արդեն ավարտված ծրագրերը և որոշել մրցանակ շնորհել լավագույն իրականացված QSF ծրագրերի համար: Մրցանակը հիմնված է փոստային օպերատորի ծրագրերի գնահատման արդյունքների վրա։ ՀՓՄ Ծառայության Որակի ֆոնդի / QSF/ Խորհուրդը ուսումնասիրել է  ՀայՓոստի կողմից 2018թ.-ին ներդրված QSFARM1803 նախագծի հետիրագործման  արդյունքները:

Նշենք նաև, որ ՀայՓոստը 2007թ –ից  ՀՓՄ ծառայության Որակի Ֆոնդի /QSF / միջոցներով ծառայության որակի բարելավման տարբեր ծրագրեր է իրականացնում։

ՀայՓոստ ՓԲԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում