Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց

Մոլդովան նախաձեռնել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովից դուրս գալու գործընթաց

Մոլդովայի խորհրդարանի նախագահ Իգոր Գրոսուն այսօր հայտնել է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) Միջխորհրդարանական վեհաժողովից հանրապետության դուրս գալու ընթացակարգ նախաձեռնելու որոշման մասին:

«Որոշում եմ ընդունել նախաձեռնել ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի  համաձայնագրից Մոլդովայի Հանրապետության դուրս գալու գործընթացը», – հայտնել է Գրոսուն լրագրողներին ճեպազրույցի ընթացքում:

Նա ԱՊՀ կառույցներն անվանել է «անօգուտ» հանրապետության համար։ Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսքով՝ այս որոշումն ինքը կայացրել է երկրի քաղաքացիների, իշխող «Գործողության և համերաշխության կուսակցության» ներկայացուցիչների, ինչպես նաև հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ խորհրդակցություններից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում