«Ոսկե խաղակոշիկի» ֆավորիտները․ Ո՞վ կդառնա Եվրոպայի թոփ գոլահարը
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդն, ամենայն հավանականությամբ, կհաղթի «Ոսկե խաղակոշիկի» համար մրցավազքն այս մրցաշրջանում։
Նորվեգացին արդեն 36 գոլ է խփել այս մրցաշրջանում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։ Նա այս պահին ունի 72 միավոր և շարունակում է վստահորեն գլխավորել վարկանիշը։ Ընդ որում, նա այս մրցաշրջանում դեռևս միակ ֆուտբոլիստն է, ով հատել է 30 գոլի շեմը թոփ-5 առաջնության խաղերում։
Հիշեցնենք, որ այս մրցանակի համար հաշվի են առնվում միայն ներքին առաջնությունում գրանցած արդյունքները։
Երկրորդ տեղում ԱՊԼ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնն է 27 գոլով։ 3-4-րդ տեղերը զբաղեցնում են Լիգա 1-ի երկու ներկայացուցիչ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ) և Ալեքսանդր Լակազետը («Լիոն»)․ նրանք այս պահի դրությամբ վաստակել են 52 և 50 միավոր համապատասխանաբար (26 և 25 գոլ)։
Իսկ «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը եզրափակում է լավագույն հնգյակը 23 գոլ։
«Ոսկե խաղակոշիկ»․ Լավագույն հնգյակն այս պահի դրությամբ
1․ Էրլինգ Հոլանդ – 72 միավոր (36 գոլ x 2 գործակից)
2․ Հարի Քեյն – 54 միավոր (27 գոլ x 2 գործակից)
3․ Կիլիան Մբապե – 52 միավոր (26 գոլ x 2 գործակից)
4. Ալեքսանդր Լակազետ – 50 միավոր (25 գոլ x 2 գործակից)
5․ Վիկտոր Օսիմհեն – 46 միավոր (23 գոլ x 2 գործակից)