Ռուսական ավիաընկերությունները Վրաստանից թույլտվություն են խնդրել թռիչքներ սկսելու համար

Ռուսական ավիաընկերությունները Վրաստանից թույլտվություն են խնդրել թռիչքներ սկսելու համար

Ռուսական մի քանի ավիաընկերություններ հարցում են ուղարկել Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալություն՝ դեպի երկիր կանոնավոր չվերթներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, հայտնում է rbc.ru-ն։

«Որոշումը կընդունվի ավիաընկերությունների կամ նրանց օդանավերի առկա կարգավիճակի մանրամասն ուսումնասիրությունից հետո՝ կապված միջազգային պատժամիջոցների կամ սահմանափակումների հետ», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով մայիսի 15-ից Վրաստանի քաղաքացիների համար կգործի առանց վիզայի ռեժիմ, ինչպես նաև վերացվել է դեպի Վրաստան ուղիղ չվերթների և տուրերի վաճառքի արգելքը։

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անընդունելի է համարել Ռուսաստանի կողմից Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկումը և Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնումը։ Զուրաբիշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի կողմից վիզային ռեժիմի վերացումը և ուղիղ չվերթների վերականգնումն անընդունելի են, քանի դեռ Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է և Վրաստանի տարածքային ամբողջականությունը չի վերականգնվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում