Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հարյուրավոր հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր
15/05/2023 15:17

Նմանատիպ
Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի հարյուրավոր հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքեր (ավելի քան 200 կմ)
Օգնության նոր փաթեթի մասին հայտնում է Sky News-ը՝ բրիտանական կառավարությանը հղումով։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Լոնդոնը Կիևին կտրամադրի նաև հարյուրավոր զենիթային հրթիռներ, և այս մասին շուտով պաշտոնապես պետք է հայտարարի վարչապետ Ռիշի Սունակը։
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան Ուկրաինա է փոխանցել «Storm Shadow» թևավոր հրթիռները՝ մոտ 250 կմ հեռահարությամբ։
Այսօր Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետը հայտնել է, որ երկիրը ամռանը կսկսի ուկրաինացի օդաչուների վերապատրաստումը և այլ պետությունների հետ կաշխատի Ուկրաինային F-16-ներ տրամադրելու հնարավորության ուղղությամբ
Հետևեք մեզ նաև Telegram-ում