Լոնդոնի ռազմական օգնությունը Կիևին ոչ մի կերպ էական ազդեցություն չի ունենա հատուկ գործողության ընթացքի վրա, այլ միայն ավելի մեծ դժվարություններ կստեղծի Ուկրաինայի համար։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Եվս մեկ անգամ կրկնում ենք՝ դա չի կարող որևէ էական և սկզբունքային ազդեցություն ունենալ հատուկ ռազմական գործողության ընթացքի վրա։ Բայց, իհարկե, դա տանում է դեպի հետագա ավերածություններ, դա տանում է դեպի հետագա գործողություններ․.. Ուկրաինայի համար դա ամեն ինչ շատ ավելի է բարդացնում», – լրագրողների հետ զրույցում Պեսկովն այսպես է մեկնաբանել բրիտանական կառավարության հայտարարության նկատմամբ Կրեմլի վերաբերմունքը։
Հիշեցնենք, որ այսօր Լոնդոնում հայտնել են, որ երկրի վարչապետ Ռիշի Սունակը մտադիր է հայտարարել Ուկրաինայի համար օգնության նոր փաթեթի մասին, որի մեջ կներառվեն նաև զենիթային հրթիռներ և մեծ հեռահարության հարյուրավոր դրոններ: