Վրաստանը ռուսական «Ազիմուտ» ընկերությանը թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել

Վրաստանը ռուսական «Ազիմուտ» ընկերությանը թռիչքներ իրականացնելու թույլտվություն է տվել

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը ռուսական «Ազիմուտ» ավիաընկերությանը թույլտվություն է տվել մայիսի 17-ից չարտերային թռիչքներ իրականացնել Ռուսաստանի Դաշնությունից դեպի հանրապետություն։ Այս մասին երկուշաբթի օրը IMEDI հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության ղեկավար Գիվի Դավիթաշվիլին։

«Արդեն ավարտվել է ավիաընկերություններից մեկի հայտի ուսումնասիրությունը։ Սա Azimuth Airlines-ն է, որը մայիսի 17-ից կարող է թռիչքներ իրականացնել։ Այս թույլտվությունն այսօր տվել է Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։ Առաջին թռիչքը կիրականացվի մայիսի 17-ին։ Դրանք կլինեն չարտերային թռիչքներ»,- ասել է Դավիթաշվիլին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում