Լիվերպուլը 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ
16/05/2023 10:24
Նմանատիպ
Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում 7-րդ անընդմեջ հաղթանակը տարավ «Լիվերպուլը»։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը հյուրընկալվեց «Լեսթեր Սիթիին» եւ առավելության հասավ 3:0 հաշվով։
Դուբլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Կյորտիս Ջոնսը։ Գոլ խփեց նաեւ անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը։ Երեք գոլային փոխանցումն էլ կատարեց եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։
«Լիվերպուլը» 65 միավորով 5-րդն է, «Լեսթեր Սիթին» նախավերջինն է՝ 30 միավոր։
Անգլիայի առաջնություն, 36-րդ տուր
«Լեսթեր Սիթի» – «Լիվերպուլ»՝ 0:3 (տեսանյութ)
Կյորտիս Ջոնս, 33, 36, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 71
Հետևեք մեզ նաև Telegram-ում