Մենք շարունակում ենք համարել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղությունը հնարավոր է․ Պետդեպ
Նմանատիպ
Բրյուսելում կայացած հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ գնահատականներ չեմ կարող տալ, Միացյալ Նահանգներն այդ բանակցություններին չի մասնակցել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի բրյուսելյան հանդիպումն արդարացրել է ԱՄՆ-ի սպասելիքները։
«Թույլ կտամ կողմերին խոսել արդյունքներից։ ԱՄՆ-ն այդ բանակցությունների կողմ չէր: Սակայն որպես Արլինգտոնում մեր հյուրընկալած բանակցությունների շարունակություն, մենք շարունակում ենք հավատալ, որ դրանք առաջ ընթանալու կարևոր քայլեր են, և մենք շարունակում ենք համարել, որ այդ երկու երկրների միջև տևական խաղաղությունը հնարավոր է», – ասել է Պատելը:
Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կայացել է մայիսի 14-ին Բրյուսելում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում