15.1 C
Yerevan

Մայիսի 28-ը լինելու է Թուրքիայի 100-ամյակի ավետաբերը․ Էրդողան

Նմանատիպ

ԱՄՆ-ը հաստատել է Ուկրաինային օգնության նոր փաթեթ

ԱՄՆ-ը Ուկրաինային կտրամադրի 300 միլիոն դոլարի ռազմական օգնության նոր...

Պարզաբանում ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ կապված ավտոմեքենաների ապակիների...

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարը․ ՌԴ ՊՆ

Մարտակերտի շրջանում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի մեկ...

Մայիսի 28-ի ընտրությունները Թուրքիայի համար կնշանավորեն նոր դարի սկիզբը։

Այս մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ անդրադառնալով Թուրքիայում անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլում գրանցած արդյունքներին և մայիսի 28-ին կայանալիք ընտրությունների երկրորդ փուլին։

Նա ընդգծել է, որ «Հանրապետական դաշինքը» պատվով է հաղթահարել նախագահական ընտրությունների առաջին փուլը։

«Մենք մեծ պայքար ենք մղել՝ ուշադրություն չդարձնելով սադրանքներին ու ճնշումներին։ Մենք չենք հանձնվել դժվարությունների առջև», – գրել է նա։

Էրդողանը հավելել է, որ մայիսի 14-ին ձեռք բերված հաջողությունը պետք է պսակվի էլ ավելի մեծ հաղթանակով։

«Թուրքիան մեզնից գործողություններ է ակնկալում: Երկրաշարժից տուժածներն ակնկալում են, որ մենք շուտով կամոքենք իրենց վերքերը», – գրել է նա՝ հավելելով, որ մայիսի 28-ն իրենք դարձնելու են «Թուրքիայի 100-ամյակի» ավետաբերը:

spot_imgspot_img