1000 քաղաքացի արդեն օգտվում է Սեզոնային զբաղվածության ծրագրից
Նմանատիպ
«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության պետական ծրագրից արդեն իսկ օգտվում է ավելի քան 1000 քաղաքացի․ վերջիններս կարող են մշակել իրենց հողատարածքը՝ պետության աջակցությամբ։
Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության նետ կապերի բաժինը։
Նշվում է, որ միջոցառման շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ անձինք են և ունեն մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող (կամ սեփականատեր են, կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող)։
Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ:
Միջոցառման շահառու դառնալու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր։
Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր․ միջոցառման շրջանակում, ըստ կատարված աշխատանքի ծավալի, աջակցությունը կարող է կազմել 50,000- 350,000 դրամ։
Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում