Էրդողանի ներկայացուցիչը կարծում է, որ ընտրությունների երկրորդ փուլում նա կհաղթի ավելի քան 50%-ով

Էրդողանի ներկայացուցիչը կարծում է, որ ընտրությունների երկրորդ փուլում նա կհաղթի ավելի քան 50%-ով

Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար նախագահական ընտրությունների երկրորդ փուլն առավել հեշտ կլինի, և նա կհավաքի ձայների ավելի քան 50 տոկոսը։

Այս մասին AHABER հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինը։

«Երկրորդ փուլը մեզ համար շատ ավելի հեշտ է լինելու. արտասահմանում ընտրություններին մասնակցությունը եղել է 53 տոկոսի մակարդակում, կարծում եմ՝ հիմա էլ այդպես կլինի: Բոլոր գործոնները հաշվի առնելով՝ մեր նախագահի աջակցության քվեները կլինեն ավելի քան 50 տոկոս: Առաջին փուլում ձայների տարբերությունն ակնհայտ է 5% կամ 2,5 միլիոն քվե, դժվար թե նվազի», – ասել է Քալինը։

Նա հիշեցրել է, որ այժմ պայքարը գնալու է Սինան Օհանի օգտին գրանցված 5,17 տոկոս ընտրազանգվածի համար։ «Քննարկումները շարունակվում են, և մենք հետևում ենք դրանց: Ասել, որ այդ ընտրողներն այս դեպքում կընտրեն թեկնածուներից կոնկրետ մեկին, սխալ կլինի: Մինչ այժմ հանդիպում չենք ունեցել Սինան Օհանի հետ, բայց գիտենք, որ նրա դիրքորոշումներն ավելի մոտ են մեր դաշինքին: Օհանի հետ հանդիպումները մոտ ապագայում չենք բացառում»,- ասել է Քալինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում