UCOM-ը հայտարարում է ցանցի արդիականացման նոր փուլի մասին
Նմանատիպ
Ucom-ը՝ Հայաստանի խոշորագույն հեռահաղորդակցության օպերատորներից մեկը, և Ericsson Nikola Tesla-ն՝ ժամանակակից ՏՀՏ արտադրանքի, լուծումների, ծրագրային ապահովման և ծառայությունների խորվաթական մատակարարն ու Ericsson-ի զուգորդված կազմակերպությունը, շարունակում են երկարամյա գործակցությունը։ Գործընկերները միավորել են ուժերը՝ Հայաստանում հեռահաղորդակցության զարգացման և ընդլայնման նպատակով, ինչից կշահեն ոչ միայն վերջնական օգտատերերը, այլև ձեռնարկությունները։
«Ռազմավարական զարգացման և արդիականացման այս նոր դարաշրջանը կարևոր հանգրվան է Ucom-ի համար։ Երախտապարտ ենք Ericsson Nikola Tesla-ի մեր գործընկերներին՝ մեզ հետ նորարարության այս ճանապարհն անցնելու և Հայաստանում իրենց ամենաառաջադեմ տեխնոլոգիաների գործարկումը վստահելու համար։ Ucom շարժական ցանցի արդիականացումը չափազանց կարևոր է մեր հաճախորդներին ամենահուսալի ու նորարարական հեռահաղորդակցության ծառայությունների տրամադրման շարունակականությունն ապահովելու տեսանկյունից, ինչն անհրաժեշտություն է ցանկացած ժամանակակից բիզնեսի կամ հաստատության արդյունավետ գործունեության համար։ Այս ներդրումով Ucom-ը վճռական է ավելի մեծ արդյունավետությամբ, պատրաստակամությամբ և ճկունությամբ բավարարել իր բաժանորդների ապագա պահանջները՝ ստեղծելով օգտվողների նոր տեսակի փորձառություն բոլորի համար։ Սա կհզորացնի Հայաստանի տնտեսությունը և կաջակցի դրա շարունակական աճին», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Այս գործակցությամբ ներմուծվում է «կանաչ» պատասխանատվության նոր մոդելը՝ ավելի փոքր ածխածնի հետքով, ի լրումն էներգիայի նվազագույն սպառման։ Այս ներդրմամբ Ucom-ը կապահովի ավելի մեծ արդյունավետություն, պատրաստվածություն և ճկունություն՝ բավարարելու նաև ցանցի ապագա պահանջները։
«Ուրախ եմ, որ մենք շարունակում ենք հաջողված երկարատև գործակցությունը Հայաստանում հեռահաղորդակցության նորարար օպերատոր Ucom-ի հետ։ Հիմնվելով մեր փոխգործակցության և նորագույն ծրագրային լուծումների վրա՝ Ucom-ի ցանցն ապագայում էլ ավելի արդյունավետ կգործի և ավելի մեծ առավելություններ կընձեռի իր հաճախորդներին», – ասված է Ericsson Nikola Tesla ընկերության նախագահ Գորդանա Կովաչևիչի հայտարարության մեջ։
Ucom-ը Speedtest Award™-ի արժանացած Հայաստանում ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունների մատակարարն է։ Ընկերությունը IP հեռւստատեսության և ֆիքսված ինտերնետի շուկայում բացարձակ առաջատար է, նաև առանցքային դիրք է զբաղեցնում շարժական ինտերնետի տեղական շուկայում։
Ericsson Nikola Tesla-ն խորվաթական ընկերություն է, որը, որպես Ericsson Corporation-ի ասոցիացված անդամ, գործում է համաշխարհային ՏՀՏ շուկայում։ Ընկերության գործունեությունը ներառում է հաղորդակցական համալիր լուծումների և ծառայությունների մշակումը բազմածառայական և շարժական ցանցերի, այդ թվում՝ շարժական ինտերնետի ոլորտում, ինչպես նաև համալիր համակարգերի ինտեգրումը գործարար բոլոր ոլորտներում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում