26.1 C
Yerevan

Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ

Նմանատիպ

Թշնամին Արցախում խախտել է հրադադարը

Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան...

Սաուդյան ակումբը Մեսսիին աստղաբաշխական գումար է առաջարկել

Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբը Լիոնել Մեսսիին անհավանական շահավետ պայմանագիր...

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը Չավիի հետ

«Բարսելոնան» կերկարաձգի պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Չավիի հետ։ Կողմերի...

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերը» 1։0 հաշվով հաղթեց «Միլանին»։ Երկխաղյա դիմակայությունում հաղթելով 3։0 հաշվով «Ինտերը» դուրս եկավ եզրափակիչ։

Հանդիպման 43-րդ րոպեին «Ինտերի» կազմում վնասվածքի պատճառով փոխարինվեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

74-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը՝ եզրափակելով Ռոմելու Լուկակուի փոխանցումը։

Եզրափակիչում միլանյան թիմը կմրցի «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ» զույգի հաղթողի հետ։ Այս թիմերի միջև առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ Պատասխան խաղը կկայնանա արդեն այսօր՝ մայիսի 17-ին, սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00-ին։

«Ինտերը» վերջին անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում խաղացել է 2009-10 թթ․ մրցաշրջանում, երբ պորտուգալացի մարզիչ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ «Սանտիագո Բեռնաբեուում» կայացած խաղում արգենտինացի հարձակվող Դիեգո Միլիտոյի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթել է Մյունխենի «Բավարիային»։

Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա հունիսի 10-ին՝ Ստամբուլում։

spot_imgspot_img