19.1 C
Yerevan

Ուկրաինան վերականգնելու համար 411 միլիարդ դոլար է հարկավոր․ ՄԱԿ

Նմանատիպ

Փաշինյանն աշխատանքային այցով Թուրքիայում է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Վարչապետին ուղեկցում...

Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը

Թեհրանը զուսպ է արձագանքել Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը փակելու...

Բելգորոդի մարզում հրետակոծության հետևանքով տուժածներ կան

Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի մարզի ղեկավար Վյաչեսլավ Գլադկովը հայտնել է,...

Ուկրաինայի տնտեսությունը 2023 թվականին լճանալու է, չնայած Արժույթի միջազգային հիմնադրամի վարկերին ու միջազգային ֆինանսական օգնությանը, վերականգնման արժեքը ներկայումս գնահատվում է 411 միլիարդ դոլար, ասվում է ՄԱԿ-ի «Համաշխարհային տնտեսական իրադրությունն ու դրա հեռանկարները» երեքշաբթի օրը հրապարակված զեկույցում։

«Ուկրաինայի տնտեսությունը պատերազմի հետևանքով կորցրեց իր արդյունաբերական հզորությունների և էներգետիկ ենթակառուցվածքների մեծ մասը և 2022 թվականին կրճատվեց 29,1%-ով: Չնայած արտաքին ֆինանսական օգնությանը, ներառյալ ԱՄՀ-ի վարկը և ուղղակի բյուջետային աջակցությունը Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների կողմից, երկրի Տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, լճանալու է 2023 թվականին: Երկարաժամկետ հեռանկարները կախված են պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից ու վերականգնումը ֆինանսավորելու երկրի կարողությունից, որը արժեքը գնահատվել է մինչև 411 միլիարդ դոլար»,- ասված է զեկույցում։

ԱՊՀ մյուս երկրներում ու Վրաստանում տնտեսական զարգացման դինամիկան դրական է։ «Էներգիա արտահանող երկրները, այդ թվում՝ Ադրբեջանն ու Ղազախստանը, կշահեն նավթի ավելի բարձր գներից՝ ՕՊԵԿ + արդյունահանման կրճատման արդյունքում: ԱՊՀ երկրների և Վրաստանի ընդհանուր ՀՆԱ-ն, 2022 թվականին 1,9 տոկոս անկումից հետո, ակնկալվում է, որ կաճի 0,6 տոկոսով 2023-ին, իսկ 2024-ին աճը կարագանա մինչև 2,2%»,- ասված է զեկույցում։

spot_imgspot_img