Ս.Սարգսյանն ընդունել է Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահին
11/06/2012 18:43
Նմանատիպ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուպրեխտ Պոլենցին, հայտնում են ՀՀ Նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպմանը Հանրապետության նախագահը և Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներին և Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին վերաբերող հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում