Կկայանա անվճար դասախոսություն «Accelerating Machine Learning and Deep Learning with HPC Techniques» թեմայով
Նմանատիպ
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնում մայիսի 18-ին կկայանա «Հայաստանում Ազգային գերհամակարգչային կենտրոնի ստեղծում» ծրագրի ներքո իրականացվող դասախոսությունների շարքի հաջորդ՝ «Accelerating Machine Learning and Deep Learning with HPC Techniques» թեմայով հանդիպումը։ Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև մայիսի 18 ժ. 12։00-ն գրանցվել այստեղ։
Դասախոսությունը կվարի Երևանի պետական համալսարանի «Տվյալագիտությունը բիզնեսում» մագիստրոսական ծրագրի դասախոս Ենոք Հակոբյանը։
Մեքենայական ուսուցումը հեղափոխել է տարբեր ոլորտներ՝ սկսած պատկերների ճանաչումից (Computer Vision) և բնական լեզվի մշակումից (NLP) մինչև ինքնավար ավտոմեքենաներ և բժշկական ախտորոշումներ:
Քանի որ մշակվող մոդելների բարդությունը և տվյալների ծավալը շարունակում է աճել, մոդելների կառուցման և ուսուցման գործընթացի օպտիմիզացման համար առաջնային է գերհամակարգչային տեխնոլոգիաների (HPC) կիրառումը: Այս համատեքստում, դասախոսության ընթացքում կներկայացվեն, թե ինչպես HPC մոտեցումները կարող են կիրառվել մեքենայական ուսուցման մեջ:
Կքննարկվեն մի շարք հիմնարար թեմաներ, մասնավորապես, զուգահեռ ծրագրավորման (Data Parallelism and Model Parallelism) և բաշխված համակարգերի (Distributed Systems) կիրառությունը մեքենայական ուսուցման ընթացքում և դրանց օպտիմիզացման հնարավորությունները:
Մասնակցել կարող են գործող և ապագա (ուսանող) տվյալագետներն ու ոլորտով հետաքրքրված այլ մասնագետները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում