Աֆղանստանի ժամանակավոր կառավարությունում, որը ձևավորվել է արմատական «Թալիբան» շարժման կողմից, վարչապետ Մոհամմադ Հասան Ահունդը խնդրել է իրեն ազատել զբաղեցրած պաշտոնից՝ առողջական խնդիրների պատճառով։ Այս մասին հայտնել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների կառավարությունում իր աղբյուրին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Աբդուլ Քաբիրը: Նախկինում թալիբների ձևավորած կառավարությունում նա աշխատել է՝ որպես վարչապետի քաղաքական հարցերով տեղակալ։
Այս տեղեկությունը հաստատել է աֆղանական Tolo News հեռուստաալիքի աղբյուրը։ Հեռուստաալիքի զրուցակիցը մանրամասնել է, որ Քաբիրին հրամայվել է աֆղանական ժամանակավոր կաբինետի ղեկավարի պաշտոնում նշանակել թալիբների առաջնորդ Հայբաթուլլա Ահունդզադային։