Իլոն Մասկը ցանկանում է «նորմալ մարդու» տեսնել ԱՄՆ նախագահի պաշտոնում
Նմանատիպ
Իլոն Մասկը հայտարարել է, որ կցանկանար «նորմալ մարդու» տեսնել Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում։
«Ես կցանկանայի, որ նորմալ մարդը դառնա նախագահ: Կա մի հին ասացվածք, որ մեզ ավելի լավ կլիներ ղեկավարեն այն մարդիկ, որոնք պատահականորեն հավաքագրվել են հեռախոսի գրքույկից, և ոչ թե Հարվարդից», – ասել է գործարարը CNBC-ին տված հարցազրույցում:
Այսպիսով, Մասկը պատասխանել է այն հարցին, թե արդյոք ափսոսում է, որ 2020 թվականին քվեարկել է ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենի օգտին։ Ձեռնարկատերը բացատրել է, որ կցանկանար նախագահի մեջ տեսնել պրոֆեսիոնալիզմ և պետության ղեկավարի պարտականությունները կատարելու կարողություն։
«Նախագահն իրականում երկրի գլխավոր գործադիր տնօրենն է: Շատ կարևոր է, թե արդյոք նա լավ տնօրեն է: Խոսքն այն մասին է, թե որքանով է նա գլուխ հանում տարբեր գործերից, որոշումներ կայացնում: Ես ուզում եմ, որ Ամերիկայի գլխավոր գործադիր տնօրենը լինի լավ, արդյունավետ ղեկավար»,- ասել է Մասկն ու հավելել, որ արդարացի է համարում Բայդենի հաղթանակը 2020 թվականի ընտրություններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում