Գրոսմայստեր Հ.Մելքումյանը կես միավորով է հետ մնում առաջատարներից

Գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջավայրում անցկացվող օփենում յոթ տուրից հետո վաստակել է 5,5 միավոր: Նա կես միավորով է ետ մնում հինգ առաջատարներից:

Գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Ավետիք Գրիգորյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը վաստակել են 5-ական միավոր:

Այս մասին տեղեկացնում է Շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում