Սոթքում վիրավորված 8 զինծառայողներից երկուսի վիճակը ծանր է
Նմանատիպ
Մայիսի 11-ին և 12-ին Գեղարքունիքի սահմանամերձ բնակավայրերի մոտ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորում ստացած ութ զինծառայողներից մեկը դուրս է գրվել և բուժումը շարունակում է ամբուլատոր կարգով։
Այս մասին «Զինուժ»-ին պատմել է ՀՀ ԶՈւ ռազմական բժշկական վարչության պետ Գեղամ Փաշիկյանը։
«Մնացած յոթ զինծառայողներից երկուսի վիճակը գնահատվում է ծանր, մնացածինը՝ բավարար։ Ծանր վիճակում գտնվող զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում, ստանում են բժշկական օգնություն»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ մայիսի 11-12-ին Ադրբեջանի ԶՈւ-երը ռազմական ագրեսիա են իրականացրել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ՝ Սոթքի, Վերին Շորժայի, Նորաբակի, Կութի ուղղությամբ՝ կիրառելով հրետանի, ականանետ, ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ, 8 վիրավոր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում