VTB Bank-ը ներկայացուցչություն է բացել Իրանում
17/05/2023 17:45
Նմանատիպ
Ռուսական VTB Bank-ը ներկայացուցչություն է բացել Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Սա ռուսական առաջին բանկն է, որն ունենալու է ուղիղ ներկայացվածություն Իրանում։ Այն կարևոր դեր է խաղալու միջազգային ցանցից դեպի բանկային ցանց արտարժույթով արտահայտված եկամուտների մի զգալի մասի փոխանցման համար։
VTB-ն մեծությամբ Ռուսաստանի 2-րդ բանկն է, որը արևմտյան պատժամիջոցների պատճառով անջատված է SWIFT միջազգային ֆինանսական հաղորդագրությունների ծառայությունից։ Իրանի բանկերը անջատված են համակարգից դեռևս 2018թ-ից սկսած։
Երկու երկրներն արդեն միացրել են իրենց միջբանկային կապի և փոխանցումների համակարգերը, և Թեհրանը ամիսներ շարունակ ծրագրում է ընդունել ռուսական «Միր» վճարային քարտերը, որոնք Մոսկվայի այլընտրանքն են Visa-ին և Mastercard-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում