ՌԴ ԱԳՆ-ն հաստատել է Մոսկվայում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Նմանատիպ
Մայիսի 19-ին Մոսկվայում կկայանան առանձին հայ-ադրբեջանական բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի շուրջ: Երկրների արտաքին գործերի նախարարները կքննարկեն Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները՝ հաշվի առնելով տարածաշրջանում դինամիկ իրավիճակը:
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ տեղի կունենա ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթացի առարկայական քննարկում. խոսքը ճանապարհների և տնտեսական կապերի ապաշրջափակման, հայ-ադրբեջանական սահմանի սահամանազատման, խաղաղության պայմանագրի նախապատրաստման մասին է:
Զախարովան հավելել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն առանձին կհանդիպի իր հայ և ադրբեջանցի գործընկերներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցեր:
«Ակնկալում ենք, որ սպասվող շփումները կնպաստեն Բաքվի և Երևանի միջև վիճելի հարցերի կարգավորմանը, փոխընդունելի լուծումների որոնմանը և, ընդհանուր առմամբ, կողմերի միջև վստահության մակարդակի բարձրացանը, Հարավային Կովկասում կայունության ամրապնդմանը», – ասել է Զախարովան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում